Search
Close this search box.

Ռուսաստանը մտադիր է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ

Ռուսաստանը կշարունակի օգնել և նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Այդ մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան.-Խմբ.) նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ասել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է Իզվեստիա-ն:

«Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ և կշարունակի աջակցել երկու երկրներին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ընդգծել է բանախոսը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 27-ին, հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ անդամների հանդիպման պլանների մասին՝ իրավիճակը հստակ գնահատելու և «Հայաստանի տարածքային ամբողջականությունը» վերականգնելու ճանապարհային քարտեզ ընդունելու նպատակով։ Նա նաև հույս է հայտնել, որ մինչև 2022 թվականի վերջը խաղաղության պայմանագիր կստորագրվի Ադրբեջանի հետ։

Վերջին անգամ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել էր սեպտեմբերին։

Please enter a valid URL