Հայաստանը սեպտեմբերի սկզբին տվել է իր համաձայնությունը` աշխատել ՌԴ-ի կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ հիմնական սկզբունքների վրա, թվիթերյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը։
«Հայաստանը պատրաստ է հաստատել սա Սոչիում։ Հուսով ենք՝ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,–հավելել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ խաղաղության պայմանագրի կնքման համար ՌԴ համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին։ Նա նշել էր, որ Ռուսաստանը համալիր աջակցություն է ցուցաբերում երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը` ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:
Հավելենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: