Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս կինը փորձել է երեխային ցած նետել պատշգամբից՝ ցանկանալով այդ կերպ վրեժ լուծել ամուսնուց

ՌԴ Քննիչները քրեական գործ են հարուցել Կրասնոդարի երկրամասի Տուապսե շրջանի 38-ամյա բնակչուհու նկատմամբ, ով քիչ էր մնացել պատշգամբից ցած նետեր իր երեխային։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունից։

Նախաքննությունը շարունակվում է երկու ամսական երեխայի սպանության փորձի հոդվածով։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է REN հեռուստաալիքը։

Քննիչների տվյալներով՝ Ագոյ գյուղի Գոռնայա փողոցի բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկում գտնվող բնակարանում ապրում է մի կին՝ ամուսնու և մանկահասակ երեխաների հետ։ Մայրը վերցրել է երեխային ու կախել բազրիքից։ Կնոջ ավագ դուստրը փորձել է հանգստացնել նրան, հարեւանները նույնպես լսել են երեխայի լացն ու ոստիկանություն են կանչել։ Նրանց հաջողվել է համոզել մորը կանգ առնել և խլել են երեխային նրանից։ Հարևանները կարծում են, որ կինը փորձում էր վրեժ լուծել ամուսնուց, ում հետ նախօրեին վիճաբանություն էր ունեցել, պարզաբանում է KP.RU-ն։

Որոշվել է կնոջը տեղափոխել բժշկական հաստատություն՝ հաշվի առնելով նրա վիճակը։ Հետաքննությունը մտադիր է ստուգել ընտանիքում երեխաների կենսապայմաններն ու դաստիարակությունը։

Please enter a valid URL