Search
Close this search box.

Պուտինը կրկին ստում է. Արամ Սարգսյան

ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը հերթական անգամ ստում է և իր դավաճանության մեղքը փորձում է վերագրել ՀՀ ժողովրդին ու իշխանությանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ Արցախի 5 շրջանների վերադարձի առաջարկին հայկական կողմը Կազանում համաձայնել է և ՀՀ երրորդ նախագահը դա բազմիցս բարձրաձայնել է։

«Իսկ եթե ամերիկյան առաջարկը ոչ հայանպաստ է, անհասկանալի է, թե ինչու՞ է Ալիևը խուսափում իրեն ձեռնտու արևմտյան առաջարկներից և գերադասում խնդիրը տեղափոխել մոսկովյան եռակողմ պայմանավորվածությունների դաշտ»,-գրել է Սարգսյանը։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել՝ Բաքվին հանձնելով հինգ շրջան, որտեղից մարդիկ են հեռացել և դատարկ թողել, բայց հայկական կողմն իր սեփական ճանապարհով է գնացել, իսկ «դա հանգեցրել է այն իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա դրությամբ»:

Please enter a valid URL