Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները և առաջիկա բարձր մակարդակի երկկողմ շփումները։