Search
Close this search box.

Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է զոհված զինծառայողի 10 մարմին. ՊՆ խոսնակ

Ադրբեջանն այսօր հայկական կողմին փոխանցել է զոհված զինծառայողի 10 մարմին։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։

Please enter a valid URL