Search
Close this search box.

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի Հայաստանին տրամադրվող օգնությունը

Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցները, տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։

«Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ ՀԱԽ-ի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Սպասվում է նաեւ, որ կքննարկվեն Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները»,- Telegram-ի ալիքում հայտնել է կազմակերպությունը։

Please enter a valid URL