ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ խորհրդարանի բակում ծաղիկներ է խոնարհել 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչների՝ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Արարողությանը ներկա են եղել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, Կառավարության անդամները:
Նրանք լռությամբ ու խոնարհումով հարգել են հոկտեմբերի 27-ի զոհերի վառ հիշատակը: