Search
Close this search box.

Ինչ հրամաններ է ստորագրել ՀՀ ոստիկանության պետ գեներալ-մայոր Վահե Ղազարյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը կադրայրին փոփոխություններ է իրականացրել ոստիկանությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյանի հրամանով Արթուր Զաքարյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ա. Զաքարյանը նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Գ. Ազիզյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանության վարչության պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Դավիթ Պետրոսյանն ազատվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Ներսիսյանն ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Խորեն Բարխոյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերատի գծով տեղակալի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ֆիլիպպ Ստեփանյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահան Մաթևոսյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերատի գծով տեղակալ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Վահան Նասոյանը ազատվել է ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից և ոստիկանապետի հրամանով ուղարկվե է ոստիկանության կադրերի տրամադրության տակ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արմեն Հարությունյանն ազատվել է ոստիկանության Արագածի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Թալինի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Ֆիշյանը ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ։

Please enter a valid URL