Search
Close this search box.

«Հայաստանը դիտարկել են որպես «խոպան» ու քերել են որքան կարող են». Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Չախոյանը` Վիգեն Սարգսյանի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում 2մլն դոլարով տուն գնելու հետ կապված մի կարևոր նրբություն կա, որ կարծես՝ դուրս է մնում հանրության ուշադրությունից։

Բնականաբար էժան են Վիգեն Սարգսյանի այն բոլոր բացատրությունները, թե իբրև ԱՄՆ-ում բարձր է վարձատրվում և դրա շնորհիվ կարողացել է 2 մլն դոլարով առանձնատուն գնել։

Հիմա հարցի բարոյական կողմի մասին։ Վիգեն Սարգսյանը Հայաստանում ղեկավարել է Պաշտպանության նախարարությունը, համարվել է Հայաստանը պաշտպանող թիվ մեկ անձանցից մեկը, եթե ոչ թիվ մեկ անձը։ Բայց պաշտոնից ազատվելուց հետո լքել է Հայաստանը։ Սա ընդամենը փաստում է այն ամենի մասին, որ ԱՄՆ տեղափոխված Վիգեն Սարգսյանին Հայաստանը հետաքրքիր էր քանի դեռ պաշտոն ուներ Հայաստանում ու քանի դեռ կարողանում էր կապիտալ կուտակել, որպեսզի հետո կարողանա մի քանի միլիոն դոլարի արժողությամբ առանձնատուն գնի արտերկրում։ Սա ոչ այլ ինչ է, քան շարքային «խոպանչու» հոգեբանություն։ Հայաստանը դիտարկել են որպես «խոպան» ու քերել են որքան կարող են»։

Please enter a valid URL