Search
Close this search box.

Փաշինյանը թշնամիներ վաստակելու վարպետ է

Փաշինյանը թշնամիներ վաստակելու վարպետ է, ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․
Հայաստանը սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիր է, որի դիվանագիտության հիմքում պետք է դրված լինի արտաքին քաղաքական հնարավորությունների մեծացման իմպերատիվը: Պարզ մի ճշմարտություն, որը թվում է՝ հասկանալի պետք է լիներ նաև Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար:
Բայց Փաշինյանը իռացիոնալ մոտեցումների կրող է:

Իր իշխանության արշալույսին նա Պուտինին սիրաշահելու խնդիր ուներ, սակայն այդ նպատակով ոչ թե նոր բովանդակություն էր հաղորդում հայ- ռուսական հարաբերություններին, այլ ԵՄ պաշտոնյաներին անվանում էր «եվրոյոնջա»: Նման մոտեցումը ավելի սերտ չդարձրեցին հայ- ռուսական հարաբերությունները, բայց Հայաստանը դրեցին միակողմանի կախվածության մեջ՝ շրջափակման մեջ դնելով մեր արտաքին քաղաքականության հնարավորությունները:

Դրա հետևանքները մենք տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում:
Հիմա Փաշինյանն ինքնամոռաց նետվել է Արևմուտքի գիրկը, բայց դարձյալ շեշտը դրվում է ոչ թե Հայաստան- Արևմուտք խիստ կարևոր հարաբերությունների բովանդակության, այլ շատ էժան, կենցաղային ռուսաֆոբիայի վրա:

Վստահաբար, այս նարատիվով Արևմուտքում հաջողություններ չենք ունենա, բայց լուրջ ռիսկեր կարող ենք սպասել հյուսիսից:
Փաշինյանը թշնամիներ վաստակելու վարպետ է…

Please enter a valid URL