Search
Close this search box.

«Կրեմլում պանիկա է, չգիտեն՝ ինչ անեն»

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս 3 օրերի ընթացքում ուկրաինական բանակը պետք է որ որոշ հաջողություններ գրանցի, և ընդհանրապես նրանց հաջողությունների մասին գնալով ավելի ու ավելի շատ ենք լսելու, ռուսական բանակի գործողությունները ռազմաճակատը կայունացնելու առումով այնքան էլ չեն ստացվում, Կրեմլում պանիկա է, չգիտեն ինչ անեն, մասսայական բնաջնջման զենք կիրառե՞ն, Դնեպրի վրայի ամբարտակները պայթեցնե՞ն, թե մի այլ հիմարություն անեն: Նրանցից շատերը արդեն հասկանում են, որ կռիվը տանուլ է տրված ու դիկտատորին փոխելու ժամանակն է մոտենում:

Մի խոսքով ասածս ի՞նչ է, գահավիժող դիկտատորների հետ չեն խոսում և առավել ևս ինչ որ բան չեն պայմանավորվում, եթե անգամ դու այդ դիկտատորի ենթական ես, նրա կողմից ես իշխանության բերվել ու նրա հետ լիքը վատ բաներ ես արել, միևնույնն է նրան գրողի ծոցը ուղարկի, քանի դեռ ուշ չէ, եթե հայրենիքիդ մասին չես հոգում (իսկ քո պարագայում դա հենց այդպես է որ կա), գոնե անձիդ մասին հոգ տար:

Կարծում եմ հասկացաք, թե հորդորիս հասցեատերը ով է

Please enter a valid URL