Search
Close this search box.

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը նեղ թիմին անոնսել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը, ըստ իշխանական շրջանակների, բեկումնային չի լինելու, լինելու է հերթականը։ Նիկոլ Փաշինյանը նեղ թիմին անոնսել է, որ ոչ մի դեպքում չի ստորագրելու «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, եթե անգամ սպառնան Հայաստանում իշխանափոխությամբ։ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իշխանության հետ է, ինքն էլ չի վախենում ՌԴ-ի սպառնալիքներից։

Ավելին՝ ասել է, որ պայմանագիրը, ըստ էության, մոտ ապագայում չի էլ ստորագրվի, քանի որ Ալիեւն էլ դեմ է արեւմտյան տարբերակին, եւ ավելի շատ նրա պատճառով է վիժեցվում արեւմտյան տարբերակը։ Ադրբեջանի նախագահը հույս ունի, որ, լարվածություն պահելով, կարող է հասնել բաղձալի միջանցքին, եւ առաջարկվող տարբերակները վիժեցնելու պատճառը դա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL