Search
Close this search box.

«Փաստ». Իշխանությունների «սև» ցուցակը. էլ ո՞ւմ մուտքը Հայաստան «անցանկալի» կհամարվի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները նախ «սլիվ» կազմակերպեցին, հետո պաշտոնապես հաստատեցին, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի։ Սրան հետևեց հաջորդ «սլիվը»՝ Մարգարիտա Սիմոնյանի մասով: Զատուլինի դեպքում պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ վերջին շրջանի նրա հայտարարությունները «վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»: Իրականում պատճառը շատ ավելի տրիվիալ է. Զատուլինը տրորել է Հայաստանի գործող իշխանությունների ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի «ոտքը»:

Այսինքն, ինչպես փորձագետներն են մեզ հետ զրույցում նշում, այս իշխանությունները պետական ինստիտուտները չարաշահում են իրենց սեփական քաղաքական օգուտների, սեփական քաղաքական գիծն իրականացնելու և այդ նույն սեփական քաղաքականությանը սպառնացող ռիսկերը չեզոքացնելու համար: «Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, իշխանությունները բավականին «սոլիդ» ցուցակ ունեն, որտեղ ընդգրկված են Հայաստանի գործող իշխանություններին քննադատության ենթարկող՝ ռուսաստանցի քաղաքական գործիչներ ու լրագրողներ՝ հիմնականում հայամետ դիրքորոշմամբ, որոնց մուտքը Հայաստան անցանկալի է ճանաչվելու:

Իշխանությունները նրանց անունները հրապարակ են նետելու քիչ-քիչ, նախ՝ «սլիվներով», ինչպես Կոնստանտին Զատուլինի ու Մարգարիտա Սիմոնյանի դեպքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL