Search
Close this search box.

«Փաստ». Մոսկվան «դաբրո» է տվել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, հավաստի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է Արցախից պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված ՌԴ իշխանությունների հետ հանդիպելու և թեման քննարկելու նպատակով։

Եվ ահա, մոսկովյան մեր աղբյուրը երեկ փոխանցեց, որ ՌԴ քաղաքական շրջանակների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում մեծ դերակատարում են ունեցել մոսկվայի ազդեցիկ մի քանի հայեր, ովքեր բավական մտերիմ են ՌԴ ղեկավար շրջանակների հետ և կարողացել են այս հանդիպման կայացման հարցում առանցքային ֆիգուրանտ լինել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, շատ նախնական պայմանավորվածություն կա, որ արցախցիներին Մոսկվայում կընդունեն ամենաբարձր մակարդակով։

Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա: Թե որքանով են կապված այս այցերը, առայժմ ճշտել չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL