Առանց Ռուսաստանի Արցախը հնարավոր չէ փրկել, աղաղակողները սա չեն հասկանում։ Այս մասին 24TV-ի եթերում նշել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Բաբայանի համոզմամբ, կեղծ են այն պնդումները, թե Արցախն է այն գործիքը, որի միջոցով Ռուսաստանը պատանդ է պահում Հայաստանին, պարզապես որոշ մարդիկ փորձում են խաթարել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։
Նախարարի կարծիքով, առանց Արցախի Հայաստանը չի կարող ապագա ունենալ և անվտանգ լինել: