Search
Close this search box.

Պուտինը սկսել է միջուկային զորավարժություններ անցկացնել

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զորավարժություններ է սկսել, որը նախատեսում է Ռուսաստանի ԶՈՒ ռազմավարական միջուկային ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնել՝ ի պատասխան պայմանական հակառակորդի միջուկային հարվածին, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Ըստ ծառայության տվյալների՝ Պուտինի ղեկավարությամբ անցկացվել է ցամաքային, ծովային և ավիացիոն ռազմավարական զսպման ուժերի մարզում, որի ընթացքում տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ:

Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում «կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը»։ Շոյգուն նրանց փոխանցել է «իր մտահոգությունը «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ Ուկրաինայի հնարավոր սադրանքների վերաբերյալ»։

Please enter a valid URL