Search
Close this search box.

Արտագաղթը տեսեք ոնց ա հզորանալու. Սասուն Միքայելյան

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ թանկացումների խնդրին ու Ելքի նախաձեռնած երթին:
«Այս երկրում լուրջ պրոբլեմներ կան և գնալով ավելի են խորանալու: Արդեն օրվա հացի հարցի լուծում ա գալիս: Էսօր մենք դուրս ենք գալիս փողոց, որ էդ կանխենք»,- ասաց նա:
Հարցին, թե եթե հասարակությունն իշխանափոխություն պահանջի, Ելքը կգնա՞ իշխանափոխության, նա պատասխանեց. «Եթե 50, 100 հազար մարդ հավաքվի, մենք ով ենք, որ չգնանք: Մեծ սիրով կգնանք»:
Սասուն Միքայելյանը հավելեց, որ խորհրդարանական հարթակը սպառված չէ, իրենք անում են ամեն ինչ, ինչ կարող են:
Նա հավելեց, որ այս թանկացումները լուրջ պետական անվտանգության հարց են, քանի որ արտագաղթի տեմպերը կավելանան: «Արտագաղթը տեսեք ոնց ա հզորանալու»,- ասաց նա:

Please enter a valid URL