ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողի հետ զրույցում անդրադարձել է, այսպես կոչված՝ «միջանցքի» հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը․
«Մենք չպետք է բացառենք, որ այնուամենայնիվ, միգուցե ինչ-որ փուլում Ռուսաստանը հաշտվի այն մտքի հետ, որ չի կարող միջանցք լինել, և ինքն էլ գա այդ դաշտ և խոսի եռակողմ ֆորմատով՝ Պուտին-Փաշինյան-Ալիև, առաջ տանի այն թեզը, որ միջանցք չի կարող լինել։ Միգուցե ՌԴ-ն՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ինչու չէ նաև իր և Ուկրաինայի միջև տեղի ունեցող պատերազմը, գա այն մտքին, մանավանդ, որ տեսնում է, թե որքան վճռական է տրամադրված ՀՀ-ն՝ ի դեմս մեր Կառավարության, վարչապետ Փաշինյանի, և այլ որոշում կայացնի, փոխի իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, որքանով ես եմ հետևում լրատվությանը, ՌԴ-ն ուղիղ տեքստով չի ասում, որ պետք է միջանցք անցնի ՀՀ տարածքով, բայց մի փոքր ավելի քողարկված է դա անում»։