Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը շփոթմունքի արդյունքում է հրապարակել զոհվածների թիվը

Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է, այս մասին հայտնում է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը. «Հարգելի լրագրող գործընկերներ, ի պատասխան զանգերի, հայտնում եմ, որ այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է: Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ իր այսօրվա ճեպազրույցի ժամանակ Սիմոնյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 240 զոհ:

Please enter a valid URL