ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն: Նա նշեց, որ որևիցե փաստաթուղթ, որը դրված է սեղանին՝ չկա. կան տարբեր պատկերացումներ, առաջարկներ:
«Ես էլ եմ ցանկանում, որ հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիրը։ Ըստ իս՝ խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ կնքվի», — ասաց Սիմոնյանը:
Վերջինս նաև հավելեց, թե ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը։