Search
Close this search box.

Հնարավոր է՝ Մարգարիտա Սիմոնյանը, ամուսինը, շատ գործակալներ ու մանկուրտներ ՀՀ սև ցուցակում հայտնվեն

այաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձի նկատմամբ ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ հարցին։

«ՀՀ-ն մեզ համար կարմիր գիծ է, իր սահմանները կարմիր գիծ են, ուստի էդ բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ», — ասաց ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելուն՝ Ալեն Սիմոնյանը նախ ասաց, թե նման տեղեկություն չունի, ապա ավելացրեց.

«Բայց չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ, ովքեր ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն…»։

Please enter a valid URL