Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սոչի՝ եռակողմ հանդիպմանը մասնակցելու, այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը։ Լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը մեկնելո՞ւ է Սոչի, Ալեն Սիմոնյանըև պատասխանեց․ «Այո, իմ տեղեկություններով՝ գնալու է»։