Search
Close this search box.

Ողբերգական լուր Արցախից

Հոկտեմբերի 25-ին ժամը 21:00-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ «Խաներ» կոչվող տեղանքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած տարածքային քննչական օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20:50-ի սահմաններում, Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին, Նորշեն գյուղի 30-ամյա բնակիչ Գ.Ս.-ն վարելով «Օպել վեկտրա» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհից դեպի ձախ` բախվել հողաթմբին և գլորվելով հայտնվել ճանապարհին, ինչի հետևանքով Գ. Ս.-ն տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Բերդաշեն համայնքի 23-ամյա Ա.Ա.-ն` անգիտակից վիճակում տեղափոխվել է «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, այնտեղից էլ «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։

Please enter a valid URL