Search
Close this search box.

«Հրապարակ». «Որ պլատայից գողություն լիներ, ոչ թե կհարուցեի, այլ տեղում կմորթեի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, 2 օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեում խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հերթական մերկապարանոց հայտարարությունն է արել բանակի հասցեին, որը մարդիկ գնահատում են որպես բանակը վարկաբեկելու հերթական փորձ։

Ասել է․ «Ամեն անգամ, երբ գնում ենք որեւէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա»: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գոներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մեր հարցին, թե տեսականորեն հնարավո՞ր է այդպիսի բան, որ հրթիռների վրայից «պլատաները» (միկրոսխեմաները) հանվեն, յուրացվեն, քանի որ ոսկի են պարունակում իրենց մեջ, պատասխանեց․ «Ցանկացած հրթիռ, որի վրա պլատա կա, դրանք լաբորատորիայում ստուգվում են, եւ իմանում են՝ պլատան հանվա՞ծ է, թե՞ չէ։ Այսինքն՝ չեմ կարծում, որ դա կիրառելու օրը դա չեն իմացել։ Բայց չեմ կարող որեւիցե բան մեկնաբանել, որովհետեւ ընդհանրապես իրեն չեմ ուզում մեկնաբանել»։ Ապա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի ասածներին եթե հետեւում ենք, ապա տեսնում ենք, որ իր նպատակը պարտությունն արդարացնելն է, բանակին պախարակելը։

«Ինքն էդ նպատակով է ասում։ Եթե էդպիսի բան է եղել, թող գրի՝ էդ գործով քրեական գործը եւ մեղավորներին»,- ասաց  գեներալ-գնդապետը։

Պարոն Հակոբյանեթե Փաշինյանը չի ասումստացվում է՝ մերկապարանո՞ց են իր հայտարարությունները։

Այո։ Ասեք՝ էդ հայտարարության քրեական գործի համարն ասեք եւ դատախազությունից ճշտեք, թե վարչապետի ասած գործով քրեական գործ կա՞ հարուցված, թե՞ չէ։

Ինքը կասի՝ ասել եմ՝ կարող է հանվել են։

Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականությունը պոռնկություն է ինձ համար, հիմա պիտի ես դա մեկնաբանե՞մ։

Իսկհետաքրքիր է՝ այդ «պլատաները» որտե՞ղ են տեղադրված լինումշարքային զինծառայողը կարո՞ղ է այդ հրթիռները քանդել ու «պլատաները» հանելոր ոչ ոք չտեսնիոր նա «պլատա» է գողանում հրթիռների միջից։

Չէ, դա մասնագետը կարող է անել միայն։ Դա հեշտ չի անել, ու հեշտ չի իմանալ նաեւ, որ դրա մեջ ոսկի կա։ Ես, օրինակ, չգիտեի։

Դրանց մեջ ոսկին որտե՞ղ է կամ՝ ի՞նչ ծավալի էոր դրա համար գողանան դրանք։

Ամեն տեղ էլ օգտագործվում է ոսկի։ Բայց ծավալները շատ փոքր են, ուղղակի մարդիկ որոշել են․․․

Իսկ նախկինումերբ Դուք էիք ղեկավարում բանակըդեպքեր եղե՞լ ենոր զինվորները փորձեն ինչոր դետալներ գողանալ մեր զենքզինամթերքի վրայից կամ քանդելփչացնել բանակի գույքը։

Չեմ հանդիպել, այդպիսի քրեական գործ չեմ հարուցել։

Եղել է՝ չե՞ք հարուցել։

Չէ, չի եղել, չեմ հանդիպել, որ լիներ, ո՞նց չէի հարուցի, ոչ թե կհարուցեի, այլ տեղում կմորթեի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL