Այսօր նշանակալի օր է: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն, բան ու գործը թողած, ֆեյսբուքից վերացրեց (ջնջեց) մեր (իմ և նրա) ընդհանուր նամակագրության իր հաղորդագրությունները:
Մեր նամակագրությունը վերաբերում էր բացառապես Հայաստանում Լիտվայի նախկին դեսպան Erikas Petrikas-ին:
Ուրեմն, սրանից շուրջ 8 տարի առաջ, Հայաստանի՝ այն ժամանակ շարքային քաղաքացի Հ.Հ.-ն անձամբ ինձ խոստովանեց, որ տեղեկացված է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի անցուդարձից: Մասնավորապես՝ Հ.Հ.-ն ինձ ասած, որ Լիտվայի դեսպանը հաճախ է լինում Շանգրի Լա խաղատանը: Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ շարքային քաղաքացի Հ.Հ.-ն հետևում էր դեսպանին, հավաքագրում, մշակում և այլ անձանց էր փոխանցում վերջինիս վերաբերյալ անձնական բնույթի տեղեկությունները:
Անցան տարիներ: Շարքային քաղաքացի Հ.Հ.-ն դարձավ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր: Սակայն, նա այդպես էլ չհասկացավ, որ ապրում է 21-րդ դարում և նամակագրություն վերացնելը (ջնջելը) այդքան էլ հեշտ բան չէ, քանզի անգամ մանկահասակ երեխաներն են սքինշոտներից տեղյակ:
Չի դառնում էլի, չի դառնում:
Իրավպաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից