Զատուլինը հրապարակել է ՀՀ ԱԺ-ից ստացված նամակը՝ ՏԻգրան Սեյրանյանի ստորագրությամբ, որ իր այցն անցանկալի է Հայաստան։ Ընդ որում, այս նամակն նա ստացել է էլփոստի հասցեով՝ ի պատասխան փոխվարչապետին հղված նամակի։
Պարզվում է, որ սեպտեմբերի 24-ին Զատուլինը գրավոր դիմել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ տեղեկացնելով իր՝ Երեւան նախապատրաստվող այցի մասին, որի շրջանակներում ցանկացել են լինել նաեւ Ջերմուկում՝ ծանոթանալու իրավիճակին։ Զատուլինը խնդրել էր փոխվարչապեին աջակցել իր եւ ռուսական պատվիրակության մյուս անդամների այցին՝ Ջերմուկ։ Այս նամակին էլ ի պատասխան, փաստորեն, Հայաստանից ասել են, որ նրա այցն անցանկալի է: