Search
Close this search box.

Արևմուտքն է տանում նրան, որ վերջնականապես կորցնենք Արցախը. Օհանյան

Ես չեմ կարծում, որ Մոսկվայի կողմից ճնշումներ կան Հայաստանի վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տալու հարցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես չեմ տեսնում, որ Կրեմլը միջանցքի հարց է առաջ քաշում, գործողություններ են ընթանում ենթակառույցների, ճանապարհների բացման ուղղությամբ։ Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ նետել երկիրն այս կամ այն թևերի կենտրոն, այս կամ այն թևերի շփման հատված, այդ ամենն է թույլ տալիս, որ Հայաստանի վրա ճնշումները շարունակվեն, մանավանդ, որ մենք երկու բանաձևերի մեջ տեսնում ենք, որ Արևմուտքից մեզ տրամադրված բանաձևը տանում է նրան, որ վերջնականապես կկորցնենք Արցախը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Please enter a valid URL