«Հիմա ի՞նչ…իշխանությունը սպասում է, որ ՌԴ-ն կարգելի վարչապետի մուտքը Ռուսաստան, որ Պուտինի հետ հանդիպման չգնա՞. ԳԺԱՆՈՑ »,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի կարճ գրառում է թողել «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը այսօր պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է իր մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին նա գրել է իր Տելեգրամ–ալիքում։
Իսկ հոկտեմբերի վերջին վարչապետ Փաշինյանը պետք է մեկնի ՌԴ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստան եռակողմ հանդիպման էր հրավիրել։