Search
Close this search box.

Շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, որտեղ աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ. Պետդեպ

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանին Իրանի վերջին զորավարժություններին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն ունի:

«Ես դրա վերաբերյալ առանձնահատուկ մեկնաբանություն չունեմ։ Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել, և մենք հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, մի տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որպեսզի թուլացնենք լարվածությունը այդ երկու երկրների միջև և աշխատենք թուլացնելու ցանկացած ավելի լայն լարվածություն, որը կարող է առաջանալ»,- ասել է Փրայսը:

Please enter a valid URL