Search
Close this search box.

ԶԼՄ-ները հաղորդում են Իսրայելի հնարավոր հարձակման մասին

Սիրիայի Դամասկոս քաղաքում ու դրա հարակից տարածքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Ikhbariya պետական հեռուստաալիքը հայտնում է, որ տեղի ունեցածը ենթադրաբար Իսրայելի ռազմաօդային ուժերի օդային հարձակման հետևանք է։
«Նախնական տվյալներով՝ Դամասկոսում և նրա շրջակայքում պայթյունների պատճառ է դարձել իսրայելական ագրեսիան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի գիշերը իսրայելական ռազմաօդային ուժերըF-16 չորս ինքնաթիռներով թևավոր հրթիռներ ու կառավարվող ռումբեր է արձակել Դամասկոսի և Դիմասի օդանավակայանների վրա։
Դրանք խոցել են Սիրիայի զինված ուժերի ռադիոտեղորոշման կայանն ու Դիմասի օդանավակայանի թռիչքուղին։

Please enter a valid URL