Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: