Search
Close this search box.

Լայն սպառման մի շարք ապրանքային շուկաներում էապես բարելավվել է մրցակցային իրավիճակը. ՏՄՊՊՀ

Լայն սպառման մի շարք ապրանքային շուկաներում էապես բարելավվել է մրցակցային իրավիճակը։ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը կատարել է ուսումնասիրություն մի շարք ապրանքային շուկաներում՝ պարզելու, թե  ԵԱՏՄ անդամակցությունից հետո որ շուկաներում է ավելացել  նոր տնտեսվարողների մուտքը  եւ որքանով է այդ հանգամանքը դրական անդրադարձել մրցակցային իրավիճակի վրա՝ ընդհանուր առմամբ :

ՏՄՊՊՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ լայն սպառման մի շարք ապրանքային շուկաներում էապես բարելավվել է մրցակցային իրավիճակը. որոշ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներն ավելացել են նույնիսկ մի քանի անգամ:Այսպես, եթե մինչ ԵԱՏՄ անդամակցությունը հավի մսի ներկրում իրականացնում էր 28 տնտեսվարող, ներկայում այն դարձել է 57, ձեթի շուկայում 47-ի փոխարեն այսօր ունենք  59, ալյուրի շուկայում  30-ի փոխարեն՝  67, մարգարինի շուկայում՝ 26-ի փոխարեն 52 տնտեսվարող:

Նոր ընկերությունների մուտքի ավելացում է արձանագրվել նաեւ  բրնձի շուկայում՝ 31-ից դառնալով 65, ոսպի շուկայում ՝ 17-ից դառնալով 39-ը, ոլոռի շուկայում՝ 15-ից՝ 28, իսկ բանանի շուկայում՝ 9-ի փոխարեն այսօր գործում են 40 տնտեսվարող: Նոր ներկրողներ են ավելացել նաեւ շաքարավազի շուկայում, որտեղ այս պահին գործում է 56 տնտեսվարող:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ, տասնյակ ոլորտներում թե արտահանող եւ թե ներկրող նոր տնտեսվարողների մուտքը դրական է անդրադարձել երկրի ընդհանուր մրցակցային իրավիճակի վրա՝  մի շարք ոլորտներում արձանագրելով կենտրոնացվածության նվազում:

Please enter a valid URL