Հայաստանի արժութային շուկայում այսօր՝ հոկտեմբերի 23-ի համեմատ, փոփոխություններ չեն գրանցվել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 24-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 398,59 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 404.29 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 385,47 դրամ է։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 400.94 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 6.16 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.84 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 439.19 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 465,88 դրամ։