«Կատարոտ» ՀԿ նախագահ Սերգեյ Համբարձույանը գրում է․
Ուղիղ 209 տարի առաջ, հոկտեմբերի 24 ին, Վարանդայի Գյուլիստան գյուղում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրվեց խաղաղության պայմանագիր, որով ամրագրվեց Ղարաբաղի, Բաքվի, Շիրվանի, Դերբենդի, Գանձակի, Շաքիի Խանության հետ միասին մի շարք բնակավայրերի միացումը Ռուսաստանին։
Հարկ է նշել, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջան պետություն ընդհանրապես գոյություն չուներ, իսկ Երևանի խանությունը ավելի ուշ մտավ Ռուսաստանի կազմ։
Ղարաբաղի Խանությունը, որի մեջ մտնում էր նաև Սյունիքի մարզը, կազմում էր 24000 քառ կմ։ Համեմատության համար նշենք, որ Բաքվի խանությունը կազմում էր 2000 քառ կմ։
Պարզ է, որ առանց այս պայմանագրի՝ 209 տարի առաջ կնքած, Անդրկովկասում չէին կարող ստեղծվել անկախ պետություններ։
Սակայն այսօր ևս լուրջ վտանգներ են կախված ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի գլխին։
Տարբեր խանություններից արհեստական ստեղծած Ադրբեջանը հոխորտում է, որ Արցախը ինչպես նաև Զանգեզուրն ու Երևանը իրենն են։
Իմ կարծիքով՝ արցախցին պետք է ամուր կառչի իր հողին և միահամուռ ուժերով փորձի հարց բարձրացնել, որպեսզի հանրաքվեի միջոցով Արցախը մտնի Ռուսաստսնի կազմ, իհարկե պարտադիր իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հեռանկարով ու պայմանով։
Սա բխում է բոլորի շահերից, քանի որ Ռուսաստանը Արցախի միջոցով սեպի նման կխրվի Հայաստանի և Ադրբռջանի արանքը՝ վերջ տալով միջէթնիկ կոնֆլիկտներին, և ի դեմս Արցախի սահման կունենա նաև Պարսկաստանի հետ, այսպիսով Սյունիքի մեջքը կլինի ամուր։
Այսքանով հանդերձ Ռուսաստանը նաև կվերականգնի պատմական արդարությունը, եթե հայտարարի՝ քանի որ իրեն նվիրած Ղարաբաղի խանության 24000 քառ․ կմ տարածքից 4506 քառ․կմ Սյունիքը գտնվում է Հայաստանի տարածքում, այդ նույն 24000 քառ․ կմ տարածքից 4506 քառ․ կմ նվիրում եմ Ադրբեջանին, այսպիսով հավասար բաժին հանելով ՀՀ-ին և Ադրբեջանին, մնացած 14988 քառ․ կմ հաղթողի կամ նվեր ստացողի իրավունքով Արցախի կազմում թողնում եմ ինձ։
Սրանից կշահի նաև Պարսկաստանը, քանի ցամաքային սահման կունենա Ռուսաստնի հետ, իսկ սահմաններին կտիրի խաղաղություն։