Ադրբեջանական լրատվամիջոցները լի են «փորձագիտական» քննարկումներով՝ ընդդեմ ԵՄ և ԵԱՀԿ դիտորդների Հայաստան ժամանմանը։ Այս մասին թվիթերի իր հաշվում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով. «Եթե դուք չեք օկուպացրել հայկական տարածքները և չեք ծրագրում նոր ագրեսիա, ապա ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում Հայաստանում սպասվող միջազգային ներկայությունից»:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ-ը պաշտոնապես հաստատել է, որ Հայաստանի կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման առաքելություն է գործուղում Հայաստան։ Եվրամիությունը (ԵՄ) նույնպես Հայաստանի առաջարկով դիտորդական առաքելություն կտեղակայի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։