Search
Close this search box.

Ինչ քննարկում է եղել Սյունիքում

ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 23-ին այցելել է Սյունիքի մարզ և հանդիպել մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը։

«Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվեցին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները։ ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելեցին նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Հայաստանի դիմումի հիման վրա կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն Հայաստան գործուղելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրի և քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ։

Please enter a valid URL