Իտալիան 50 տարվա մեջ առաջին անգամ մեկ շաբաթ է բնական գազ չի ներկրում Ռուսաստանի Դաշնությունից։ Այս մասին են վկայում Իտալիայի միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ISPI) տվյալները։
«Ցտեսություն, Մոսկվա: Վերջին յոթ օրվա ընթացքում Իտալիան զրո խորանարդ մետր գազ է ներմուծել «Գազպրոմից», հետևաբար նաև Ռուսաստանից: Դա տեղի չի ունեցել 1974 թվականից ի վեր: Պատմական օր է»,- գրել է ISPI-ի վերլուծաբան Մատեո Վիլլան:
Նշենք, որ Իտալիան Գերմանիայի պես մեծ կախում ուներ ռուսական գազից։ Գերմանիան նույնպես գրեթե ամբողջությամբ դիվերսիֆիկացրել է գազի ներկրումները։