Search
Close this search box.

Ռուսաստանում Սու-30 ինքնաթիռը ընկել է տան վրա, զոհեր կան

Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռը ընկել է մասնավոր հատվածում, փայտե տան վրա, հայտնել է շրջանի նահանգապետը։ Գրում է РИА Новости-ն։

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Սու-30 կործանիչը կործանվել է փորձարկումների ժամանակ։

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը բախվել է Պավել Կրասիլնիկով փողոցի երկհարկանի տներից մեկին։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։ Հրդեհի մակերեսը կազմել է 200 քմ, բաց այրումը վերացվել է։

Տվյալ տանը հինգ մարդ է ապրել։ Վթարի պահին նրանք տանը չեն եղել։ Տարածաշրջանային իշխանությունները կփոխհատուցեն վնասը։

Միջադեպի հետևանքով 150 տուն մնացել է առանց էլեկտրականության։

Հարուցվել է քրեական գործ՝ օդային տրանսպորտի անվտանգության և շահագործման կանոնները խախտելու հոդվածով։

Տեսանյութը՝ այստեղ։

Please enter a valid URL