Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռ է կործանվել: Ներկա պահին տեղում հրդեհ է:
«Ինքնաթիռի անձնակազմը զոհվել է»,- գրում են տեղական լրատվամիջոցները։ Ականատեսների խոսքով ՝ օդանավն ընկել է բնակելի երկհարկանի տան վրա։ Մարզպետը հաստատել է տեղեկությունը։
Սու-30-ը օդ է բարձրացել ավիացիոն գործարանից։ Միջադեպը տեղի է ունեցել Նովո-Լենինո միկրոշրջանում։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան: