Search
Close this search box.

Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների ղեկավարները դիմել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը

Ռուս խաղաղապահներն Ամարաս են ուղեկցել Ստեփանակերտի դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին:

Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների ղեկավարները դիմել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը Ամարաս վանք այցելելիս ուսումնական հաստատությունների աշակերտների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Peacekeeper տելեգրամ–ալիքը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են աշակերտներին և ուսուցիչներին վանքի տարածքում շրջայցի և էքսկուրսիայի ընթացքում և ապահովել նրանց անվտանգությունը։

Ամարաս վանքը Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան մասում գտնվող վաղ միջնադարյան եկեղեցի է, հիմնադրվել է IV դարի սկզբին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։

Please enter a valid URL