Search
Close this search box.

Զելենսկին կոչ է արել ՆԱՏՕ-ին հարվածել Կրեմլին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել աշխարհին հարվածել Կրեմլին, եթե Ռուսաստանը հարվածի ուկրաինական որոշումների կենտրոններին։ Նման հայտարարություն նա արել է կանադական CTV և CBC հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Նրան մեջբերում է RT-ն։

«Այն դեպքում, երբ Ռուսաստանը միջուկային հարված հասցնի Ուկրաինայի նախագահի գրասենյակին, աշխարհը պետք է հարված հասցնի Ռուսաստանի Դաշնությունում որոշումների կայացման կենտրոնին», — ասել է Զելենսկին։

Ուկրաինացի ղեկավարի խոսքով` նշանակություն չունի՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի երկիր է, թե ոչ։

Please enter a valid URL