Մասնավոր ինքնաթիռը, որում եղել է 53-ամյա McFit ֆիթնես ակումբի հիմնադիր Ռայներ Շալլերը, անհետացել է Կոստա Ռիկայի ափերի մոտ։ Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, հայտնել է Bild թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ օդանավի հետ կապն ընդհատվել է տեղական ժամանակով մոտավորապես 18:00-ին: Բացի միլիոնատիրոջից, ինքնաթիռում եղել է եւս չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Այժմ Կոստա Ռիկայի իշխանությունները փնտրում են անհետացած ինքնաթիռը։ Վատ եղանակը դժվարացնում է որոնումները։