ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Twitter-ի իր էջում գրել է, որ Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։
«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ։ Խոսել ենք Հարավային Կովկասի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության և օտարերկրացիների չմիջամտելու վերաբերյալ։ Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը և երկու երկրի միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը մեր ուշադրության կենտրոնում են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»,- Twitter-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը: