Ամերիկյան Popular Mechanics ամսագիրը հայտարարել է, որ մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի Դաշնությունը մարտական պայմաններում «Պոսեյդոն» միջուկային տորպեդոյի փորձարկումներ չի անցկացնի։ Այս մասին հաղորդվում է հրատարակության կայքում։
Այս զենքը հայտնի է՝ որպես «դատաստանի օրվա զենք»։
««Պոսեյդոնի» լիարժեք փորձարկումը, համենայն դեպս մոտ ապագայում, քիչ հավանական է», — նշել են նյութի հեղինակները։
Popular Mechanics-ն ընդգծել է, որ այժմ միջուկային տորպեդոների կրիչը՝ «Բելգորոդ» միջուկային սուզանավը, գտնվում է Բարենցի ծովում, այլ ոչ թե Կարսկի ծովում, որտեղ, իբր, կարող էր փորձարկվել «Պոսեյդոնը»:
Ավելի վաղ Yahoo News Japan-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հակադրելու ոչինչ չունի ռուսական «դատաստանի օրվա զենքին»։ Հրատարակությունը, հղում անելով ռազմական փորձագետ Կազուհիկո Ինուեին, գրում է, որ «Պոսեյդոնը» գրեթե անսահմանափակ հեռահարություն ունի։