Search
Close this search box.

Այս գիշեր ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հոկտեմբերի 22-ի ցերեկը ՀՀ շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 22-ին և 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև 23-26-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 22-ին կեսօրից հետո սպասվում է անձրև: Հոկտեմբերի 23-26-ը կդիտվի առանց տեղումների եղանակ:

Please enter a valid URL