Ուզբեկստանի պաշտպանության նախարարության պահեստում պայթյունի հետեւանքով 16 մարդ է տուժել։
Տուժածներից 12-ը տեղափոխվել է Սիրդարի շրջանի բուժմիավորում։ Բոլոր տուժածներին անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
Ավելի վաղ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին ժամը 04։55-ին Մալիկ գյուղում գտնվող զինպահեստում պայթյուն է որոտացել։ Միջադեպը հետաքննվում է։
Ավելի ուշ ՌԻԱ Նովոստիին ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ պահեստում իրավիճակը կայուն է, հրդեհը մարվել է։