Արցախում գործող «Կատարոտ» ՀԿ նախագահ Սերգեյ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տերերի հրահանգով Նիկոլը և իր էմիսարները պարբերաբար ժողովրդի մեջ սրսկում են այն գաղափարը, որ երեսուն տարում նախկինները երկիրը քանդել են, թալանել և այլն։ Այդ թալանի մեջ նրանք ամենից շատ մեղադրում էին նախկին գեներալներին, նրանց անվանում սերմացու գողացող մկներ։
Այսպիսով, նրանք հատուկ են ազգը պառակտում բաժանելով նախկինների և ներկաների։
Չէի անդրառնա, եթե այսօր նրանց ասածը չկրկնեին որոշ հրահանգավորված ապուշներ, կամ շատ անճար ու միամիտ մարդիկ։
Արցախի նախագահական ընտրություններում նախկին կոչված Սերժ Սարգսյանի թիմը, այսինքն նախկին կոչված Բակո Սահակյանը և նախկին գեներալները սատար կանգնեցին և ընտրեցին ներկա կոչվող Նիկոլի անձնական թեկնածու Արայիկին, որը դատողությունից դուրս է։
Զավեշտը կայանում է նրանում, որ ընտրություններից հետո Արայիկը դաշինք կազմեց ներկա կոչվող Նիկոլի կողմից Արցախ գործուղած Սամվել Բաբայանի հետ։
Շատերը գիտեն, որ Սյամոն խորը թշնամական հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի և նախկին գեներալների հետ, սակայն նրանցից ոչ ոք ծպտուն անգամ չհանեց, կամ դժգոհության խոսք չասեց չարաբաստիկ դաշինքի մասին։
Նրանք բարոյական իրավոնք ունեին Արայիկից բացատրություն պահանջելու դաշինք կազմելու համար, սակայն դա էլ չարվեց։
Ինչ որ տեղ հասկանալի կլիներ, եթե Արայիկ ընտրող նախկին էլիտա կոչվածը հարաբերությունները խզեր Արայիկի հետ, սակայն դա էլ չարվեց, ընդհակառակը հարաբերությունները օր օրի ծաղկում են։
Այսքանը տեսնելով իրավունք ունե՞նք մտածելու, որ Սերժ Սարգսյանի թաքուն պայմանավորվածություններ ունի Նիկոլի հետ,իսկ Սյամոյի հետ շատ խնամքով թաքցրած և խորը հարաբերություններ։
Իսկ որն է՞ նախկին և ներկա խաղալու բուն նպատակը՝ ժողովրդին շեղելու՞,Քոչարյանին խաղից հանելու՞ թե արտաքին խաղացողներին խաբելու՞…
Եթևի ժամանակը կտա իր պատասխանը։
Հ.Գ. Ջրերը էլ ավելի են պարզվում, երբ Արցախի նախկինները մատը մատին չեն տալիս, որպեսզի օգնեն Արցախի ժողովուրդը համախմբվի և իրավիճակից դուրս գա։