Search
Close this search box.

«Հրապարակ». Երեւանի քաղաքապետը որոշել է գլուխն ազատել Տիգրան Ավինյանի ծանր ներկայությունից

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մեկնել է երկարատեւ գործուղման. նա հոկտեմբերի 15-20-ը Գերմանիայի Էսսեն քաղաքում մասնակցել է «Ինտերգեո 2022» ցուցահանդեսին, հոկտեմբերի 20-23-ը գտնվելու է Վիեննայում։ Գերմանիայի ցուցահանդեսից նա լուսանկարներ է հրապարակել, Վիեննայից դեռ՝ ոչ։

Մենք տեղեկացանք, որ Սարգսյանը որոշել է գործուղումն ավարտելուց հետո 1-2 շաբաթ էլ մնալ Եվրոպայում, հավանաբար՝ հանգստանալ։ Ենթադրվում է՝ կվերադառնա նոյեմբերի 5-ին։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ այս պահին տեղյակ են պաշտոնապես հրապարակված գործուղման հրամանից, իսկ երբ կվերադառնա` տեղյակ չեն:

Քաղաքապետը, ըստ երեւույթին, որոշել է գլուխն ազատել Տիգրան Ավինյանի ծանր ներկայությունից եւ լիցքաթափվել եվրոպաներում՝ կտրվելով քաղաքային խնդիրներից ու ներքաղաքական գզվռտոցներից: Հատկապես որ քաղաքը վաղուց արդեն տեր չունի՝ 2-3 շաբաթն ի՞նչ է, որ քաղաքապետի բացակայությունը նկատեն»։

Please enter a valid URL