Search
Close this search box.

Առանց հիստերիայի աշխարհաքաղաքականություն պետք է վարենք․ Արցախի ԱԳ նախարարը գրառում է կատարել

Հայրենիքը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքների առաջ, և մենք պետք է վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահերի վրա և առանց հիստերիայի ու սուբյեկտիվ նախապատվությունների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Մենք ուղղակի իրավունք չունենք այլ կերպ վարվել։

Մեզանից յուրաքանչյուրից է կախված երկրի ու ժողովրդի ճակատագիրը։ Եվ մենք շատ բան ունենք սովորելու մեր թշնամիներից»,- գրել է Բաբայանը:

Please enter a valid URL